Պատերազմ ու պարտություն բերող իշխանությունները հիմա բոլորին փորձում են վախեցնել պատերազմով՝ ներկայանալով որպես խաղաղության աղավնի:
Բայց այդ ապրանքն արդեն հնամաշ է ու քիչ գնորդ ունի:
1. Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն: Թշնամին քո սպասումներին պատասխանում է կրակոցներով:
2. Երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, փակում ես բանակցային գործընթացի դուռն ու բացում Հայաստանի տարածքների նկատմամբ թշնամու ախորժակը: ՀՀ օրվա իշխանությունը փորձում է հակառակն ապացուցել հանրության մի մասին, սական Բաքուն իր քայլերով մշտապես հերքում է այդ տեսությունը:
3. Բանակցային գործընթացի ժամանակ չարժե օգտագործել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, բայց իրավունք չունես օգտագործել նաև «Արցախն Ադրբեջան է, և՛ վերջ» ձևակերպումը: Երկու դեպքում էլ թշնամին շահում է: Ժամանակի ու տարածության զգացողությունը շատ կարևոր է: Եթե, իհարկե, այլ նպատակներ չես հետապնդում:
Էլի բաներ կան, որոնք մտնում են կարելիների ու չիրակելիների շարքի մեջ, բայց դրանք դպրոցահասակ երեխաների համար են, ոչ թե պետական պաշտոնյաների:
Իսկական խաղաղությունը սկսվում է չիկարելիները բացառելով:
Դրանից հետո արդեն նոր մտնում ենք դիվանագիտության դաշտ:
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ